ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արտաքին պատվերը կատարելու հաշվարկով հարվածում են Հայ Եկեղեցուն, որպես մեր ինքնության վերջին ամրոցներից մեկը

Արտաքին պատվերը կատարելու հաշվարկով հարվածում են Հայ Եկեղեցուն, որպես մեր ինքնության վերջին ամրոցներից մեկը
18.10.2025 | 19:19

Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը վկայում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսները դարեր շարունակ եղել են ոչ միայն հոգևոր առաջնորդներ, այլև ազգային ինքնության ու դիմադրության խորհրդանիշներ։ Եվ հենց այդ պատճառով նրանք մշտապես դարձել են բռնությունների թիրախ։

IV–V դարերում Սուրբ Ներսես Մեծը թունավորվեց հայ արքայի ձեռքով, Հովսեփ Ա Հողոցմեցուն պարսիկները սպանեցին, Սահակ Պարթևը աքսորվեց։ XVII դարում Շահ Աբբասի «Մեծ Սուրգունի» ժամանակ Մայր Տաճարը թալանվեց ու պղծվեց, սրբավայրի մասունքները տեղահանվեցին Նոր Ջուղա։ XIX դարում Մատթեոս Իզմիրլյանը համիդյան բռնապետի հրամանով աքսորվեց, իսկ 1903-ին ցարական իշխանությունները բռնագրավեցին Էջմիածնի գույքը։ Խորհրդային տարիներին ամենազազրելին տեղի ունեցավ 1938-ին, երբ ՆԿՎԴ-ն սպանեց կաթողիկոս Խորեն Ա-ին, իսկ աթոռը երկար ժամանակ մնաց թափուր։

Այսօր, XXI դարում, նույն ձեռագիրը կրկնվում է։ Հայաստանի գործող իշխանությունները քրեական վարույթ են հարուցել Վեհափառ Հայրապետի դեմ՝ փորձելով ազգային ինստիտուտի հիմքում պայթուցիկ տեղադրել։ Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ երկու հստակ նպատակ ունեցող քաղաքական արշավ, մասնավորապես, ներսում՝ նախընտրական տեռորով սեփական էլեկտորատին «պողպատե մանդատ» ցույց տալ և քաղաքակսն հակառակորդներին ահաբեկել, իսկ դրսում՝ արտաքին պատվերը կատարելու հաշվարկով՝ հարվածել Հայ Եկեղեցուն, որպես մեր ինքնության վերջին ամրոցներից մեկը։

Եթե այս իշխանությունները կարծում են, թե կարող են կալանավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին, թող հիշեն․ բոլոր նրանք, ովքեր անցյալում փորձել են կոտրել Եկեղեցին, վերացել են՝ պատմության մեջ մնալով որպես խարանված ու պարսավանքի արժանացած էջեր։ Իսկ Եկեղեցին մնացել ու մնալու է հավիտյան։ Բայց մեր հույսը միայն պատմական լավատեսության վրա թողնելով չպետք է սահմանափակվենք. մեր պարտքն է լինել զգոն և համախմբվել` պաշտպանելու մեր Եկեղեցին, մեր հավատը և մեր ազգային ինքնությունը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ